«Բարսելոնան» համաձայնեցրել է անձնական պայմանագրի պայմանները Նիկո Ուիլյամսի հետ

«Բարսելոնան» համաձայնեցրել է անձնական պայմանագրի պայմանները և ակտիվորեն առաջ է շարժվում բանակցություններում՝ «Ատլետիկի» և Իսպանիայի հավաքականի հարձակվող Նիկո Ուիլյամսի տրանսֆերի շուրջ։

Այս մասին հայտնում է RAC1-ը։

Աղբյուրի տվյալներով՝ գործարքի հետ կապված խնդիրը, որը կարող է խափանել այս տրանսֆերը, ֆինանսական արդար խաղն է։ Որպեսզի տրանսֆերը կայանա, կատալոնական ակումբը ֆուտբոլիստին պետք է երաշխավորի լիարժեք գրանցումը բոլոր մրցաշարերում։

Ավելի վաղ լրագրող և ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն հաստատել էր, որ Նիկո Ուիլյամսը պատրաստ է տեղափոխվել կատալոնացիների ճամբար։

Լրագրող Սանտի Աունան հայտնել էր, որ ակումբը և ֆուտբոլիստը համաձայնության են եկել մինչև 2031 թվականը նախատեսված պայմանագրի շուրջ՝ 12 միլիոն եվրո աշխատավարձով։ «Ատլետիկը» մտադիր է ստանալ տրանսֆերի համար գնման կետ, որը, տարբեր աղբյուրների համաձայն, տատանվում է 58 միլիոն եվրոյից մինչև 62 միլիոն եվրո։