Ավստրիական «Շտուրմի» հարձակվող Վիլյամ Բևինգը գրավել է «Ռոմայի» ուշադրությունը։
Calciomercato-ի տվյալներով՝ 22-ամյա դանիացին հետաքրքրված է հռոմեական ակումբ տեղափոխությամբ, որը նրան դիտարկում է որպես բազմակողմանի հարձակվողական խաղացող՝ թե՛ որպես եզրային, թե՛ որպես երկրորդ հարձակվող։
Բևինգը լավ մրցաշրջան է անցկացրել Ավստրիայում. «Շտուրմի» կազմում անցկացրած 42 խաղում նա խփել է 11 գոլ և կատարել 10 գոլային փոխանցում։
Նրա աշխատանքային պայմանագիրը ակումբի հետ նախատեսված է մինչև 2026 թվականի հունիսը, իսկ նրա շուկայական արժեքը, ըստ Transfermarkt-ի, կազմում է ութ միլիոն եվրո։ «Ռոմայից» բացի, ֆուտբոլիստին հետևում է նաև «Ատալանտան»։