Անխել Կորեան կտեղափոխվի այլ թիմ

«Ատլետիկո Մադրիդի» հարձակվող Անխել Կորեան կշարունակի իր կարիերան Մեքսիկայի առաջնությունում։

Ինչպես հայտնում է ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն՝ 30-ամյա արգենտինացի հարձակվողը կտեղափոխվի «Տիգրես»։ Կողմերն արդեն վերջնական համաձայնության են եկել, և տրանսֆերի մասին պաշտոնապես կհայտարարվի շուտով։

Ֆուտբոլիստը հինգ տարվա պայմանագիր կկնքի մեքսիկական ակումբի հետ՝ մինչև 2030 թվականի ամառը։

2024/25 մրցաշրջանում հարձակվողը «Ատլետիկոյի» կազմում անցկացրել է 46 հանդիպում բոլոր մրցաշարերում, խփել է ութ գոլ և կատարել հինգ գոլային փոխանցում։