Հայտնի է «Նոայի» հավանական մրցակիցը Չեմպիոնների Լիգայի որակավորման երկրորդ փուլում

ՈՒԵՖԱ-ի շտաբ բնակարանում կայացավ Չեմպիոնների Լիգայի որակավորման երկրորդ փուլի վիճակահանությունը։

Այսպիսով, Չեմպիոնների Լիգայի որակավորման առաջին փուլը հաղթահարելու դեպքում «Նոան» երկրորդ փուլում կհանդիպի Հունգարիան ներկայացնող «Ֆերենցվարոշին»։

Առաջին հանդիպումը կկայանա Հայաստանում, իսկ պատասխանը հանդիպումը՝ Հունգարիայում։ Առաջին խաղը նախատեսված են հուլիսի 22-23-ին, իսկ պատասխան հանդիպումը՝ հուլիսի 29-30-ին։

Հիշեցնենք, որ առաջին փուլում Հայաստանի չեմպիոնը կմրցի Մոնտենեգրոն ներկայացնող «Բուդուչնոստ Պոդգորիցայի» հետ։

Չեմպիոնների Լիգայի որակավորման առաջին փուլի հանդիպումները կկայանան հուլիսի 8-ին և 9-ին, իսկ պատասխան հանդիպումները՝ հուլիսի 15-ին և 16-ին։