Tuttosport-ը հայտնում է, որ «Յուվենտուսը» նոր երկարաժամկետ պայմանագիր է կնքել տեխնիկական գործընկեր Adidas-ի հետ։ Համաձայնագրի ողջ ժամկետի ընթացքում իտալական ակումբը կստանա 408 միլիոն եվրո։
Աղբյուրի տվյալներով՝ «Յուվենտուսը» մինչև 2028 թվականը յուրաքանչյուր մրցաշրջանի համար կստանա 46.1 միլիոն եվրո։ 2028 թվականից սկսած՝ գումարը կնվազի մինչև 40.8 միլիոն եվրո։
«Յուվենտուսի» և Adidas-ի միջև համագործակցությունը սկսվել է 2015 թվականին։ Մինչ այդ, Nike-ը արտադրում էր ակումբի համազգեստը։