Հայտնի է դարձել, թե ում հետ է «Բավարիան» փորձելու պայմանագիր կնքել «Ատլետիկի» հարձակվող Նիկո Ուիլյամսի տրանսֆերի ձախողումից հետո։
Sky Sport-ի տվյալներով՝ Նիկո Ուիլյամսի տրանսֆերի ձախողումից հետո «Բավարիան» կկենտրոնանա «Լիվերպուլից» Կոդի Գակպոյի կամ «Բրայթոնից» Կաորու Միտոմանի գնման վրա։
Այս մրցաշրջանում 26-ամյա Գակպոն բոլոր մրցաշարերում անցկացրել է 49 հանդիպում, խփել 18 գոլ և կատարել յոթ գոլային փոխանցում։ Միտոման խաղադաշտում անցկացրել է 41 հանդիպման, խփել 11 գոլ և կատարել չորս գոլային փոխանցում։
Հիշեցնենք, որ 2024/25 մրցաշրջանի ավարտին «Բավարիան» նվաճեց չեմպիոնական տիտղոսը՝ «Բայերից» առաջ անցնելով 13 միավորով։