«Նոայի» գլխավոր մարզիչ Սանդրո Պերկովիչը խոսել է Չեմպիոնների Լիգայում թիմի առաջիկա մրցակցի և նախապատրաստական շրջանի մասին։
«Մենք հարգում ենք բոլոր մրցակիցներին։ Ծանոթ եմ որակավորման առաջին փուլում մեզ բաժին հասած «Բուդոչնոստի» խաղաոճին։ Այժմ կենտրոնացած ենք մեր մարզումների վրա։ Շարունակում ենք պատրաստվել ամբողջ ուժով և սպասում ենք նոր համալրումների», – նշել է Պերկովիչը։
Հիշեցնենք, որ առաջին փուլում Հայաստանի չեմպիոնը կմրցի Մոնտենեգրոն ներկայացնող «Բուդուչնոստ Պոդգորիցայի» հետ։ Չեմպիոնների Լիգայի որակավորման առաջին փուլը հաղթահարելու դեպքում «Նոան» երկրորդ փուլում կհանդիպի Հունգարիան ներկայացնող «Ֆերենցվարոշին»:
Չեմպիոնների Լիգայի որակավորման առաջին փուլի հանդիպումները կկայանան հուլիսի 8-ին և 9-ին, իսկ պատասխան հանդիպումները՝ հուլիսի 15-ին և 16-ին։