«Ռեալ Մադրիդը» որոշում է կայացրել թիմի դարպասապահ Տիբո Կուրտուայի վերաբերյալ։ Մադրիդյան ակումբը վստահ է, որ բելգիացի ֆուտբոլիստը կշարունակի ցուցադրել բարձր մակարդակի խաղ առաջիկա տարիներին։
Այս մասին հայտնում է ESPN-ը։
«Ռեալ Մադրիդը» որոշել է դարպասապահին առաջարկել նոր պայմանագիր՝ մինչև 2028 թվականի կեսերը։
Ֆուտբոլիստի ներկայիս աշխատանքային պայմանագիրը նախատեսված է մինչև 2026 թվականը։ Տիբո Կուրտուան «Ռեալի» կազմում անցկացրել է 282 հանդիպում, որոնցում բաց է թողել 274 գոլ։