Ալեքսանդր Զինչենկոն կարող է հայտնվել Լա Լիգայում

«Արսենալի» պաշտպան Ալեքսանդր Զինչենկոն կարող է հայտնվել Լա Լիգայում։ Այս մասին հայտնում է Fichajes-ը։

Աղբյուրի համաձայն՝ «Ատլետիկոն» հետաքրքրված է ուկրաինացի ֆուտբոլիստի հետ պայմանագիր կնքելով։ Մադրիդյան ակումբը սկսել է բանակցություններ պաշտպանի ներկայացուցիչների հետ հնարավոր տրանսֆերի շուրջ։ Լոնդոնցիները պատրաստ են բաժանվել Զինչենկոյից, եթե նրա համար վճարեն 15 միլիոն եվրո։

2024/25 մրցաշրջանում Զինչենկոն մասնակցել է լոնդոնյան թիմի 23 հանդիպման՝ խփելով մեկ գոլ և կատարելով մեկ գոլային փոխանցում։