«Ուրարտուն» և գլխավոր մարզիչ Դմիտրի Գունկոն երկկողմանի համաձայնությամբ խզել են պայմանագիրը։ Մասնագետը միացել էր ակումբին 2022 թվականի ամռանը։
Այս մասին հայտնում է երևանյան թիմի մամուլի ծառայությունը։
«Ուրարտուն» Դմիտրի Գունկոյի գլխավորությամբ անցկացրել է 119 հանդիպում, որտեղ տոնել է 66 հաղթանակ։ 2022/23 մրցաշրջանում դարձել է Հայաստանի չեմպիոն և գավաթակիր։
«Ակումբը իր խորին շնորհակալությունն է հայտնում Դմիտրի Վիկտորովիչին անցած ամբողջ ճանապարհի, անմնացորդ նվիրումի և պրոֆեսիոնալիզմի համար։ Դմիտրի Գունկոն ոչ միայն մարզիչ էր, այլ նաև ուժեղ առաջնորդ, որը ձևավորեց հաղթող թիմ և փոխանցեց հավատ սեփական ուժերի նկատմամբ։
Մաղթում ենք նրան նոր հաջողություններ և նվաճումներ հետագա գործունեության մեջ», – ասված է ակումբի տարածած հաղորդագրության մեջ։