ՈՒԵՖԱ-ի պաշտոնական կայքում հրապարակվել են Չեմպիոնների Լիգայի որակավորման երկրորդ փուլ դուրս գալու դեպքում «Նոայի» հավանական մրցակիցները։
«Նոա» / «Բուդուչնոստ Պոդգորիցա» զույգը հայտնվել է երկրորդ խմբում, որտեղ հաղթողը կարող է հանդիպել տվյալ խմբի ավելի բարձր վարկանիշ ունեցող թիմերից մեկին՝
• «Կոպենհագեն» (Դանիա)
• «Ֆերենցվարոշ» (Հունգարիա)
• «Լուդոգորեց» (Բուլղարիա) / «Դինամո Մինսկ» (Բելառուս) զույգի հաղթող
• «Լեխ Պոզնան» (Լեհաստան)
Վիճակահանությունը տեղի կունենա Երևանի ժամանակով, ժամը՝ 14:00-ին։