Մարկ-Անդրե տեր Շտեգենի տեղափոխությունը «Գալաթասարայ» կարող է ձախողվել

«Բարսելոնայի» դարպասապահ Մարկ-Անդրե տեր Շտեգենի տեղափոխությունը «Գալաթասարայ» կարող է ձախողվել։

Mundo Deportivo-ի տվյալներով՝ թուրքական թիմը չի պատրաստվում գումար ծախսել «Բարսելոնայի» դարպասապահի վրա։ Դրա փոխարեն «Գալաթասարայը» խնդրել է տեր Շտեգենին խզել կատալոնական ակումբի հետ պայմանագիրը, որպեսզի նրանք կարողանան անվճար պայմանագիր կնքել գերմանացու հետ։

2024/25 մրցաշրջանում 33-ամյա դարպասապահը բոլոր մրցաշարերում անցկացրել է 9 հանդիպում և միայն մեկ անգամ է կարողացել դարպասը անառիկ պահել։ Ֆուտբոլիստի ներկայիս պայմանագիրը «Բարսելոնայի» հետ ուժի մեջ է մինչև 2028 թվականը։