«Լիվերպուլի» դարպասապահը կշարունակի կարիերան «Այաքսում»

«Լիվերպուլի» դարպասապահ Վիտեզլավ Յարոշը կշարունակի իր կարիերան հոլանդական «Այաքսում»` վարձակալությամբ։ Կողմերը պայմանագիր են կնքել մինչև 2025/26 մրցաշրջանի ավարտը։ Այս մասին հայտարարել է ամստերդամյան ակումբը իր պաշտոնական կայքում անդրադառնալով տեղափոխությանը։

Հոլանդիա մեկնելուց առաջ 23-ամյա դարպասապահը նոր երկարաժամկետ պայմանագիր է կնքել «Լիվերպուլի» հետ՝ հաստատելով ակումբի մտադրությունը՝ խաղացողին պահել իր համակարգում նաև ապագայում։ 2023/24 մրցաշրջանի երկրորդ կեսին չեխ դարպասապահը խաղացել է ավստրիական «Շտուրմում», որտեղ անցկացրել է 21 խաղ՝ յոթ անգամ անառիկ պահելով դարպասը և բաց թողնելով 20 գոլ։

Հիշեցնենք, որ անցյալ մրցաշրջանը «Լիվերպուլի» համար հաղթանակ էր. ակումբը դարձել է Անգլիայի չեմպիոն։