«Լիվերպուլի» պաշտպան Իբրահիմա Կոնատեն չի երկարաձգել ակումբի հետ իր պայմանագիրը, և նրա ներկայիս աշխատանքային պայմանագիրը լրանում է մեկ տարի հետո։
Բանակցային գործընթացում առաջընթաց չկա, և «մերսիսայդցիները» կարող են այս ամռանը վաճառել ֆուտբոլիստին, որպեսզի մեկ տարի հետո նրան անվճար չկորցնեն։
Fichajes-ի տվյալներով՝ «Ռեալ Մադրիդը» ուշադիր հետևում է Կոնատեի իրավիճակին։ Մադրիդյան ակումբը կարող է 2026 թվականի ամռանը անվճար ձեռք բերել ֆուտբոլիստին։
Նշվում է, որ ամեն ինչ կախված կլինի նրանից, թե ինչպես կզարգանա «Լիվերպուլի» և 26-ամյա Կոնատեի միջև իրավիճակը։