Ժոաու Պեդրոն կարող է տեղափոխվել լոնդոնյան գրանդ

«Բրայթոնի» 23-ամյա հարձակվող Ժոաու Պեդրոն կարող է շարունակել իր կարիերան «Չելսիում»։

Ինչպես հայտնում է ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն՝ ֆուտբոլիստն արդեն հայտնվել է լոնդոնցիների ցուցակում ամառային տրանսֆերային պատուհանի համար։

Աղբյուրի համաձայն՝ ակումբների միջև առաջին շփումներն արդեն տեղի են ունեցել։ «Չելսին» ցանկանում է վերահսկել իրավիճակը և պատրաստ լինել բանակցությունների զարգացմանը։

2024/25 մրցաշրջանում Պեդրոն Պրեմիեր Լիգայի 27 խաղում խփել է 10 գոլ և կատարել 6 գոլային փոխանցում։