Խավիեր Տեբասը քննադատել է Աշխարհի ակումբային առաջնությունը

Լա Լիգայի նախագահ Խավիեր Տեբասը քննադատել է Աշխարհի ակումբային առաջնությունը։

«Ինչպե՞ս կարող է ՖԻՖԱ-ն բարելավել Աշխարհի ակումբային առաջնությունը․ Վերացնել այն։ Իմ նպատակն է համոզվել, որ այլևս Աշխարհի ակումբային առաջնություններ չեն լինի։ Ես շատ հստակ եմ։

Նրանց համար տեղ չկա։ Անհրաժեշտ չէ մեկ այլ մրցաշար, որը գումար կբերի ակումբներին և ֆուտբոլիստներին։ Այս մոդելը ազդում է ազգային լիգաների ամբողջ էկոհամակարգի վրա, հատկապես Եվրոպայում։ Աուդիոձայնային իրավունքների աշխարհում այլևս գումար չկա։

Մենք պետք է պահպանենք առկա էկոհամակարգը, վերացնենք թերությունները։ Թողնենք Աշխարհի ակումբային առաջնությունը այնպես, ինչպես նախկինում էր, երբ այն անցկացվում էր մեկ շաբաթավերջի ընթացքում։ Այսքանը», – Տեբասի խոսքերն է մեջբերում ESPN-ը։

2025 թվականի Աշխարհի ակումբային առաջնությունը անցկացվում է Միացյալ Նահանգներում՝ հունիսի 15-ից հուլիսի 13-ը։ Առաջին անգամ մրցաշարին մասնակցում են վեց կոնֆեդերացիաների 32 ակումբներ։