«Ռեալ Մադրիդի» բրազիլացի վինգեր Ռոդրիգոն մոտ է թիմից հեռանալուն։
Ինչպես հայտնում է AS-ը՝ «Արսենալը» հետաքրքրություն է ցուցաբերում Ռոդրիգոյի նկատմամբ։ Լոնդոնցիները նախնական բանակցություններ են վարել բրազիլացու հետ դեռևս մայիսին։
Նշվում է, որ «Ռեալ Մադրիդը» ցանկանում է 24-ամյա Ռոդրիգոյի համար ստանալ 90 միլիոն եվրո։ Սա բրազիլացու գնահատված արժեքն է հեղինակավոր Transfermarkt պորտալի տվյալներով։
2024/2025 մրցաշրջանում Ռոդրիգոն մասնակցել է 51 հանդիպման, որոնցում խփել է 14 գոլ և կատարել 10 գոլային փոխանցում։