Ըստ Talksport-ի՝ Սաուդյան Արաբիայի «Ալ Ահլի»-ն, «Ալ Նասրը» և «Ալ Կադսիան» պատրաստվում են պայմանագիր կնքել «Թոթենհեմի» հարձակվող Հյուն Մին Սոնի հետ։
Աղբյուրի համաձայն՝ 32-ամյա կորեացու ապագան անգլիական ակումբում մնում է անորոշ։ Միևնույն ժամանակ, «Թոթենհեմը» քննարկում է ֆուտբոլիստի հետ պայմանագիրը երկարաձգելու հարցը։
Սաուդյան ակումբները պատրաստ են 40 միլիոն եվրո վճարել ֆուտբոլիստի տրանսֆերի համար։
2024/25 մրցաշրջանում Սոնը «Թոթենհեմի» կազմում բոլոր մրցաշարերում անցկացրած 46 խաղում խփել է 11 գոլ և կատարել 12 գոլային փոխանցում։ Նրա պայմանագիրը նախատեսված է մինչև 2026 թվականի հունիսի 30-ը։
Transfermarkt պորտալը ֆուտբոլիստի տրանսֆերային արժեքը գնահատում է 20 միլիոն եվրո։