Հենրիխ Մխիթարյանը դարձավ առաջին հայ ֆուտբոլիստը, ով մասնակցեց Աշխարհի ակումբային առաջնությանը

Աշխարհի ակումբային առաջնության E խմբի առաջին տուրում «Ինտերը» մրցեց «Մոնտերեյի» դեմ։ Հանդիպումը ավարտվեց ոչ-ոքի՝ 1-1 հաշվով։

Միլանյան թիմի կազմում հանդիպմանը մասնակցեց Հայաստանի հավաքականի նախկին կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը և փոխարինվեց 78-րդ րոպեին։

Այսպիսով, Հենրիխ Մխիթարյանը դարձավ պատմության մեջ առաջին հայ ֆուտբոլիստը, որը մասնակցել է Աշխարհի ակումբային առաջնությանը։

Այս մասին հայտնում է ՖԻՖԱ-ի մամուլի ծառայությունը։