Հական Չալհանօղլուն մոտ է ակումբը փոխելուն

Կիսապաշտպան Հական Չալհանօղլուն մոտ է ակումբը փոխելուն: Ըստ Sabah-ի՝ 31-ամյա ֆուտբոլիստը սկզբունքային համաձայնության է եկել «Գալաթասարայի» հետ:

Այժմ Սստամբուլյան ակումբի համար կարևոր է համաձայնեցնել Չալհանօղլուի տրանսֆերի գումարը «Ինտերի» հետ․ ակումբի ղեկավարներն ակնկալում են գործարքը կնքել 15-20 միլիոն եվրոյի դիմաց: «Գալաթասարայի» այս դիրքորոշումը կարող է խնդիր լինել, քանի որ «Ինտերը» ցանկանում է Հականի համար ստանալ առնվազն 40 միլիոն:

Նշենք, որ գործող պայմանագիրը Հաքան Չալհանօղլուին և «Ինտերի» միջև ուժի մեջ է մինչև 2027 թվականի կեսերը: Չալհանօղլուն Թուրքիայի ազգային հավաքականի խաղացող է, բայց դեռ չի խաղացել թուրքական ակումբներում: