«Լայպցիգի» կիսապաշտպան Խավի Սիմոնսը որոշել է լքել թիմը ամառային տրանսֆերային պատուհանի ժամանակ։
Այս մասին հայտնում է լրագրող Ֆաբրիցիո Ռոմանոն։
Աղբյուրի համաձայն՝ 22-ամյա հոլանդացու ծառայություններով հետաքրքրված են «Բավարիան», «Արսենալը», «Լիվերպուլը», «Մանչեսթեր Սիթին» և «Մանչեսթեր Յունայթեդը»։ Գերմանական ակումբը Սիմոնսի վաճառքի համար կպահանջի մոտ 80 միլիոն եվրո։
2024/25 մրցաշրջանում Սիմոնսը «Լայպցիգի» կազմում բոլոր մրցաշարերում անցկացրած 32 խաղում խփել է 10 գոլ և կատարել 8 գոլային փոխանցում։ Ֆուտբոլիստի պայմանագիրը նախատեսված է մինչև 2027 թվականի հունիսի 30-ը։
Transfermarkt-ը ֆուտբոլիստի տրանսֆերային արժեքը գնահատում է 70 միլիոն եվրո։