Աշխարհի ակումբային առաջնության E խմբի առաջին տուրում «Ինտերը» Փասադենայի «Ռոուզ Բոուլ» մարզադաշտում մրցեց «Մոնտերեյի» դեմ։ Հանդիպումը ավարտվեց ոչ-ոքի՝ 1-1 հաշվով։
25-րդ րոպեին մեքսիկական թիմին հաշվի մեջ առաջ մղեց Սերխիո Ռամոսը։ Առաջին խաղակեսի վերջնամասում Լաուտարո Մարտինեսը հավասարեցրեց խաղի հաշիվը։ Հանդիպման մնացած հատվածում գոլեր չգրանցվեցին։
«Ինտերի» կազմում հանդիպմանը մասնակցեց Հայաստանի հավաքականի նախկին կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը, որը փոխարինվեց 78-րդ րոպեին։
Առաջին տուրից հետո «Մոնտերեյն» ու «Ինտերը» E խմբի աղյուսակում կիսում են 2-րդ և 3-րդ տեղերը։ «Ռիվեր Փլեյթը» երեք միավորով գլխավորում է աղյուսակը, իսկ «Ուրավա Ռեդ Դայմոնդսը» վերջին տեղում է։