Իտալացի մարզիչ Ֆաբիո Կապելլոն խոսել է այն մասին, թե որ ֆուտբոլիստն է արժանի 2024/2025 մրցաշրջանում «Ոսկե գնդակին»։
Իտալացին կարծում է, որ Լամին Յամալն ամենաարժանի ֆուտբոլիստն է այդ մրցանակը ստանալու համար։
«Հաշվի առնելով նրա տարիքը և այս մրցաշրջանում նրա կատարած աշխատանքը, ինձ համար նա արժանի է այդ մրցանակին», – ասել է «Ռեալ Մադրիդի» նախկին մարզիչ Կապելլոն «Բարսելոնայի» վինգերի մասին: