Էդին Ջեկոն շուտով կտեղափոխվի Ա Սերիա

39-ամյա հարձակվող Էդին Ջեկոն շուտով կտեղափոխվի «Ֆիորենտինա»։ Այս մասին հայտնում է ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն։

Ըստ աղբյուրի՝ ֆուտբոլիստը այսօր երեկոյան կժամանի Իտալիա, իսկ հինգշաբթի օրը կստորագրի պայմանագիրը։ Աշխատանքային պայմանագիրը կլինի մեկ մրցաշրջանով՝ ևս մեկ տարով երկարաձգելու հնարավորությամբ։

Ջեկոն 2024/25 մրցաշրջանն անցկացրել է «Ֆեներբախչեի» կազմում, բայց պայմանագրի ավարտից հետո լքել է թիմը։

Transfermarkt-ը ֆուտբոլիստի արժեքը գնահատում է միլիոն եվրո։