Կենտրոնական հարձակվող Դուշան Վլահովիչը, որի իրավունքները պատկանում են Թուրինի «Յուվենտուսին», կարող է տեղափոխվել Ֆրանսիայի առաջնություն։
Այս մասին հայտնում է Caught Offside-ը։
Աղբյուրի համաձայն՝ ՊՍԺ-ն հետաքրքրված է 25-ամյա սերբ հարձակվողի ծառայություններով։ Լիգա 1-ի չեմպիոնը կարող է գործարքն ավարտել ընթացիկ տրանսֆերային պատուհանի ընթացքում։
2024/25 մրցաշրջանում հարձակվողը մասնակցել է «Ծեր Սինյորայի» 41 հանդիպման, դառնալով՝ 15 գոլի և հինգ գոլային փոխանցման հեղինակ։ Նրա աշխատանքային պայմանագիրը թուրինյան գրանդի հետ լրանում է 2026 թվականի ամռանը։