«Վեսթ Հեմի» կիսապաշտպան Լուկաս Պակետան կարող է ցմահ որակազրկվել սպորտային խաղադրույքներ կատարելու համար։ Այս մասին հայտնում է The Athletic-ը։
Աղբյուրի տվյալներով՝ դա տեղի կունենա, եթե ֆուտբոլիստը մեղավոր ճանաչվի։ Նշվում է, որ դատավարությունն ավարտվել է, բայց Պակետան պետք է սպասի պաշտոնական դատավճռին առաջիկա վեց շաբաթվա ընթացքում։
27-ամյա բրազիլացին «Վեսթ Հեմում» հանդես է գալիս 2022 թվականից։
Այս մրցաշրջանում ֆուտբոլիստը բոլոր մրցաշարերում անցկացրել է 36 հանդիպում և խփել հինգ գոլ։ Պակետայի պայմանագիրը «Վեսթ Հեմի» հետ ուժի մեջ է մինչև 2027 թվականը։