Բերնարդո Սիլվան խոսել է իր ապագայի մասին

«Մանչեսթեր Սիթիի» կիսապաշտպան Բերնարդո Սիլվան խոսել է իր ապագայի մասին։

«Ես անպայման կլինեմ «Մանչեսթեր Սիթիում» հաջորդ մրցաշրջանում։ Ես կմնամ։ Ես տարբերակներ ունեի նախորդ տարի և այս տարի, բայց իմ ընտրությունը «Մանչեսթեր Սիթիում» մնալն է»,- Սիլվայի խոսքերն է մեջբերում լրագրող Բեն Ջեյքոբսը։

Ֆուտբոլիստի պայմանագիրը «Քաղաքայինների» հետ լրանում է 2026 թվականի ամռանը։