Եվրոպական գրանդը հետաքրքրված է Ֆերմին Լոպեսով

«Բարսելոնայի» կիսապաշտպան Ֆերմին Լոպեսի ծառայություններով հետաքրքրված է «Բավարիան»։ Այս մասին հայտնում է GiveMeSport-ը։

Ըստ աղբյուրի՝ 22-ամյա իսպանացին ցանկանում է մնալ կատալոնացիների կազմում։

2024/25 մրցաշրջանում Լոպեսը մասնակցել է 46 հանդիպման, բայց հազվադեպ է եղել թիմի մեկնարկային կազմում, դառնալով՝ 8 գոլի և 10 գոլային փոխանցման հեղինակ։ Ֆուտբոլիստի գործող պայմանագիրը նախատեսված է մինչև 2029 թվականը։

Transfermarkt-ը ֆուտբոլիստի արժեքը գնահատում է 50 միլիոն եվրո։