«Սևիլիան» հետաքրքրված է «Բարսելոնայի» կիսապաշտպան Պաբլո Տորրեի ծառայություններով, հայտնում է Mundo Deportivo-ն։
Աղբյուրի փոխանցմամբ՝ 22-ամյա իսպանացին հիասթափված է «Բարսելոնայում» իրեն ապացուցելու հնարավորության բացակայությունից և մտադիր է լքել ակումբը ամառային տրանսֆերային պատուհանի ժամանակ։
2024/25 մրցաշրջանում Տորրեն «Բարսելոնայի» կազմում բոլոր մրցաշարերում անցկացրած 14 խաղում խփել է 4 գոլ և կատարել 3 գոլային փոխանցում։ Ֆուտբոլիստի պայմանագիրը նախատեսված է մինչև 2026 թվականի հունիսի 30-ը։
Transfermarkt-ը ֆուտբոլիստի տրանսֆերային արժեքը գնահատում է 6 միլիոն եվրո։