«Արսենալը» ակտիվորեն հետաքրքրված է «Ռեալի» աստղով

«Արսենալը» հետաքրքրված է Ռոդրիգոյի տրանսֆերով։

Լոնդոնյան ակումբը հատուկ հետաքրքրություն է ցուցաբերում «Ռեալ Մադրիդի» հարձակվողի նկատմամբ և  բանակցություններ է վարում խաղացողի ներկայացուցիչների հետ, հաղորդում է լրագրող Բեն Ջեյքոբսը։

Մադրիդյան ակումբը ցանկանում է ստանալ 90 միլիոն եվրո խաղացողի տրանսֆերի համար։

Ռոդրիգոն անցյալ մրցաշրջանում Լա Լիգայում անցկացրել է 30 խաղ՝ խփելով 6 գոլ և կատարելով 5 գոլային փոխանցում։ 24-ամյա բրազիլացու վիճակագրությունը կարող եք գտնել այստեղ։