Խավի Սիմոնսը կարող է շարունակել իր կարիերան Պրեմիեր Լիգայում

«Լայպցիգի» կիսապաշտպան Խավի Սիմոնսը կարող է շարունակել իր կարիերան Պրեմիեր Լիգայում։

Last Word On Spurs-ի տվյալներով՝ Լոնդոնի «Թոթենհեմը» հետաքրքրված է 22-ամյա կիսապաշտպանի ծառայություններով, սակայն ակումբը պատրաստ է վճարել միայն համարժեք գումար ֆուտբոլիստի համար։

Աղբյուրի համաձայն՝ «Թոթենհեմը» կարող է Սիմոնսի համար առաջարկել 58-70 միլիոն եվրո, սակայն «Լայպցիգի» պահանջները դեռևս անհայտ են։

Այս մրցաշրջանում հոլանդացի կիսապաշտպանը մասնակցել է 33 հանդիպման բոլոր մրցաշարերում, խփել է 11 գոլ և կատարել 8 գոլային փոխանցում։

Transfermarkt-ը ֆուտբոլիստի արժեքը գնահատում է 70 միլիոն եվրո։