Խաբի Ալոնսո․ «Մենք սկսում ենք նոր ժամանակաշրջան»

Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Խաբի Ալոնսոն, խոսելով Realmadrid TV-ի հետ, անդրադարձել է Աշխարհի ակումբային առաջնությանն ընդառաջ թիմի պատրաստական աշխատանքներին և հունիսի 18-ին Սաուդյան Արաբիայի «Ալ Հիլալի» դեմ կայանալիք խաղին։

«Մենք սկսում ենք նոր փուլ և պետք է կենտրոնանանք, թե ինչպիսին ենք ցանկանում լինել, ինչպես խաղալ և ինչպես դա իրականացնել։ Այդ ամենը պետք է սկսվի «Ալ Հիլալի» դեմ խաղից։

Ֆուտբոլիստների հետ առաջին շփումները դրական են եղել։ Աստիճանաբար ճանաչում ենք միմյանց, և նոր խաղացողներ են միանում թիմին։

Ժամանակը սուղ է, ուստի պետք է արագացնենք գործընթացը՝ ճանաչելու և մարզվելու համար։ Այսօր միանում են Լունինը, Վինիսիուս Ժունիորը և Արդան։ Մինչև խաղը երեք մարզում ունենք։ Մենք մեծ ցանկությամբ ենք եկել՝ լավ հանդես գալու և մինչև վերջ պայքարելու», — ասել է իսպանացի մասնագետը, ըստ «Ռեալի» պաշտոնական կայքի։