Մադրիդի «Ռեալը» գլխավորող Խաբի Ալոնսոն առանձնակի ուշադրություն է դարձրել թիմի մարոկկացի կիսապաշտպան Բրահիմ Դիասի տպավորիչ խաղին մարզումների ընթացքում։ Իսպանացի մասնագետը նշել է, որ Դիասի ցուցադրած մակարդակը գերազանցել է իր սպասելիքները։
«Բրահիմ Դիասը հաճելիորեն զարմացրեց ինձ մարզումների ժամանակ։ Նա ցուցադրեց շատ բարձր մակարդակ»,- ասել է իսպանացի մասնագետը։
Նշենք, որ 2024/25 մրցաշրջանում Բրահիմ Դիասը մասնակցել է «արքայական» ակումբի 52 հանդիպման, որոնց ընթացքում հաջողության է հասել 6 գոլով և 7 գոլային փոխանցումով։