Հայտնի է «Ուրարտուի» մրցակիցը Կոնֆերենցիաների Լիգայի որակավորման առաջին փուլում

Շվեյցարիայի Նիոն քաղաքում տեղի ունեցավ 2025/26թթ․ մրցաշրջանի եվրագավաթների որակավորման առաջին փուլի վիճակահանությունը, որի ընթացքում հայտնի դաձավ «Ուրարտուի» մրցակիցը Կոնֆերենցիաների Լիգայի որակավորման առաջին փուլում։

Այսպիսով, «Ուրարտուն» երկխաղյա դիմակայություն կանցկացնի Բելառուսը ներկայացնող «Նեմանի» դեմ։

«Ուրարտուի» համար առաջին հանդիպումը կլինի տնային։ Այն տեղի կունենա հուլիսի 10-ին, իսկ պատասխան հանդիպումը՝ արտագնա հուլիսի 17-ին։