«Բրայթոնը» հայտարարել է «Վերոնայի» պաշտպան Դիեգո Կոպպոլայի հետ պայմանագիր կնքելու մասին։ 21-ամյա իտալացին կնքել է հինգ տարվա պայմանագիր։
Ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն հայտնել է, որ «Բրայթոնը» ֆուտբոլիստի համար վճարել է 11 միլիոն եվրո։
2024/25 մրցաշրջանում պաշտպանը «Վերոնայի» կազմում անցկացրել է 35 հանդիպում և դարձել երկու գոլի հեղինակ։ 2025 թվականի հունիսին նա նորամուտը նշեց Իտալիայի ազգային հավաքականի կազմում։