Եվրոպական գրանդը նոր պլան է մշակում Վիկտոր Օսիմհենին գնելու համար

«Լիվերպուլը» բանակցություններ է վարում «Նապոլիի» 26-ամյա հարձակվող Վիկտոր Օսիմհենի հնարավոր տեղափոխության շուրջ։

Այս մասին հայտնում է TEAMtalk-ը։

Աղբյուրի համաձայն՝ մերսիսայդցիները պատրաստ են նիգերիացի ֆուտբոլիստի հետ փոխանակման գործարքում ներառել հարձակվողներ Ֆեդերիկո Կիեզային և Դարվին Նունյեսին։ Վերջին օրերին ակումբների միջև նախնական բանակցություններ են վարվել Նունյեսի և Կիեզայի մասնակցությամբ։

Նշվում է, որ «Լիվերպուլը» նաև շփվում է Օսիմհենի շրջապատի հետ, որը բաց է Չեմպիոնների Լիգայում հանդես եկող Անգլիայի գործող չեմպիոն տեղափոխվելու համար։ Հարձակվողի աշխատավարձի պահանջը կարող է խոչընդոտ լինել։ Սակայն, եթե «Լիվերպուլը» վաճառի Նունյեսին և Կիեզային, տարեկան կխնայի մոտ 15 միլիոն ֆունտ ստեռլինգ, որը կարող է ծախսել Օսիմհենի աշխատավարձի վրա։