Սերխիո Ռամոս․ «Մաղթում եմ նրան հաջողություն, նույնիսկ եթե նա հանդես է գալիս «Բարսելոնայի» կազմում»

«Ռեալ Մադրիդի» լեգենդ, Իսպանիայի հավաքականի աշխարհի և Եվրոպայի չեմպիոն Սերխիո Ռամոսը կիսվել է իր կարծիքով իր հայրենակից՝ 17-ամյա «Բարսելոնայի» հարձակվող Լամին Յամալի մասին։

«Ինձ համար Յամալը արդեն իսկական ուժ է, որը շարունակում է կատարելագործվել։ Նա գերազանցում է իր տարիքի համար ոչ բնորոշ ռեկորդներ։ Մաղթում եմ Յամալին հաջողություն, նույնիսկ եթե նա հանդես է գալիս «Բարսելոնայի» կազմում։ Որովհետև ես միշտ հաջողություն եմ մաղթում Իսպանիայի ազգային հավաքականի ֆուտբոլիստներին», – Ռամոսի խոսքերն է մեջբերում Goal-ը։

Յամալը 2024/25 մրցաշրջանում բոլոր մրցաշարերում «Բարսելոնայի» կազմում անցկացրած 55 խաղում խփել է 18 գոլ և կատարել 25 գոլային փոխանցում և «Ոսկե գնդակի» հիմնական հավակնորդներից մեկն է։