Իսպանիայի հավաքականի և «Ռեալ Մադրիդի» նախկին ֆուտբոլիստ Սերխիո Ռամոսը, ով այժմ հանդես է գալիս մեքսիկական «Մոնտերեյ» թիմում, հայտնել է, թե ում կհանձներ այս տարվա «Ոսկե գնդակը»։
Ռամոսի խոսքով՝ իր նախընտրությունը Կիլիան Մբապպեն է, որը նախորդ մրցաշրջանում ցուցադրել է գերազանց խաղ։ Ֆրանսիացի հարձակվողը շատ գոլեր է խփել և նվաճել «Ոսկե խաղակոշիկը», թեև «Ռեալը» չի կարողացել տիտղոսներ նվաճել։
Ռամոսը նաև ընդգծել է, որ «Ոսկե գնդակի» եզրափակիչ արդյունքը երբեք հեշտ չէ կանխատեսել։ Նախորդ մրցաշրջանում 26-ամյա Մբապեն մասնակցել է 56 խաղի, որոնցում գրանցել է 43 գոլ և 5 գոլային փոխանցում։