«Ռեալ Մադրիդը» հրաժարվել է աստղային հարձակվողին գնելու մտքից

Պորտուգալական «Սպորտինգի» հարձակվող Վիկտոր Գյոկերեսի ծառայությունները առաջարկվել են «Ռեալ Մադրիդին»։ Այս մասին հայտնել է հայտնի լրագրող Մարիո Կորտեգանան։

Սակայն, ըստ աղբյուրի, «Ռեալը» հրաժարվել է գնել շվեդ հարձակվողին։ Այս մրցաշրջանում 27-ամյա շվեդ ռմբարկուն մասնակցել է 52 խաղի՝ հաշվի առնելով բոլոր մրցաշարերը, խփել է 54 գոլ և կատարել 13 գոլային փոխանցում։

Հեղինակավոր ինտերնետային Transfermarkt պորտալի փորձագետները Գյոկերեշի արժեքը գնահատում են 75 միլիոն եվրո։ Հարձակվողի համար պայքարում են Թուրինի «Յուվենտուսը» և Լոնդոնի «Արսենալը»։