Հայտնի է «Փյունիկի» մրցակիցը Կոնֆերենցիաների Լիգայի որակավորման առաջին փուլում

Շվեյցարիայի Նիոն քաղաքում տեղի ունեցավ 2025/26թթ․ մրցաշրջանի եվրագավաթների որակավորման առաջին փուլի վիճակահանությունը, որի ընթացքում հայտնի դաձավ «Փյունիկի» մրցակիցը Կոնֆերենցիաների Լիգայի որակավորման առաջին փուլում։

Այսպիսով, «Փյունիկը» կմրցի «Տրե Ֆիորեիի» (Սան Մարինո) դեմ։ Դիմակայության առաջին հանդիպումը կկայանա Սան Մարինոյում։

Առաջին խաղը կկայանա հուլիսի 10-ին, մրցակցի հարկի տակ, պատասխան խաղը՝ հուլիսի 17-ին Երևանում։