Այսօր՝ հունիսի 17-ին, Շվեյցարիայի Նիոն քաղաքը կընդունի 2025/26 թվականների մրցաշրջանի եվրոպական գավաթների որակավորման առաջին փուլի վիճակահանությունը։ Հայտնի են այն թիմերը, որոնց կարող են հանդիպել Հայաստանը ներկայացնող ակումբները:
Հայաստանի գործող չեմպիոն «Նոան», որը հայտնվել է երրորդ զամբյուղում, Չեմպիոնների Լիգայի որակավորման առաջին փուլում ուժերը կչափի հետևյալ թիմերից մեկի հետ՝
«Լյուդոգորեց» (Բուլղարիա)
«Օլիմպիա Լյուբլյանա» (Սլովենիա)
«Զրինսկի Մոստար» (Բոսնիա և Հերցեգովինա)
«Բուդուչնոստ Պոդգորիցա» (Մոնտենեգրո)
Երևանի «Փյունիկը» Կոնֆերենցիաների լիգայի որակավորման առաջին փուլում կարող է հանդիպել հետևյալ թիմերից մեկին՝
«Սանտա Կոլոմա» (Անդորրա)
«Ռասինգ Յունիոն» (Լյուքսեմբուրգ)
«Տրե Ֆիորի» (Սան Մարինո)
«Ռաբոտնիչկի» (Հյուսիսային Մակեդոնիա)
«Ուրարտուի» հավանական մրցակցիներն են՝
«Նեման» (Բելառուս)
«Բիրկիրկարա» (Մալթա)
«Տորպեդո Քութայիսի» (Վրաստան)
«Սիլեկս» (Հյուսիսային Մակեդոնիա)
Իսկ Հայաստանի փոխչեմպիոն «Արարատ-Արմենիան» պայքարը կսկսի որակավորման երկրորդ փուլից։
Չեմպիոնների լիգայի որակավորման փուլի վիճակահանությունը կմեկնարկի 16:00-ին, իսկ Կոնֆերենցիաների լիգայինը՝ 18:00-ին։