«Պորտուի» սանը կարիերան կշարունակի Հայաստանի առաջնությունում

«Արարատ-Արմենիային» է միացել պորտուգալացի պաշտպան Հուգո Օլիվեյրան։

Այս մասին հայտնում է երևանյան թիմի մամուլի ծառայությունը։

23-ամյա Հուգոն «Պորտուի» սան է, պրոֆեսիոնալ մակարդակով նորմուտը նշել է «Օլիվեյրենսեում», հանդես եկել նաև «Վիզելայում» ու «Ֆելգեյրաշում»։

«Բարի գալուստ մեր ֆուտբոլային ընտանիք, Հուգո», – ասված է ակումբի տարածած հայտարարության մեջ։