«Նոան» հանդես է եկել հայտարարությամբ

«Նոա» ֆուտբոլային ակումբն անդրադարձել է Չեմպիոնների Լիգայի որակավորման առաջին փուլի վիճակահանությանը։
Ակումբի հայտարարությունը․
«Նոան» հայտնվել է Չեմպիոնների լիգայի որակավորման առաջին փուլի վիճակահանության 3-րդ խմբում, որտեղ մեր հավանական մրցակիցը կլինի նույն խմբի ավելի բարձր վարկանիշով ենթախմբի թիմերից մեկը»,- ասվում է հայտարարության մեջ։
Հիշեցնենք, որ Վիճակահանությունը կկայանա այսօր Երևանի ժամանակով ժամը 15:00-ին, Շվեյցարիայի Նիոն քաղաքում, որի արդյունքում Հայաստանի չեմպիոնը կիմանա առաջիկա մրցակցին։