«Մանչեսթեր Սիթիի» կիսապաշտպան Ջեք Գրիլիշը գրավել է «Նապոլիի» ուշադրությունը, հաղորդում է The Telegraph-ը։
Իտալական ակումբը քննարկում է 29-ամյա խաղացողին վարձակալելու հնարավորությունը, սակայն պատրաստ չէ վճարել նրա ներկայիս աշխատավարձի ամբողջ գումարը։ Այս պահին Գրիլիշը շաբաթական ստանում է մոտ 300 հազար ֆունտ ստեռլինգ։
Տրանսֆերի դեպքում «Մանչեսթեր Սիթին» կարող է ստիպված լինել վճարել նրա աշխատավարձի մինչև 50%-ը, որպեսզի գործարքը տեղի ունենա։ Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ «Սիթին» պատրաստ է բաժանվել ֆուտբոլիստից 50 միլիոն ֆունտ ստեռլինգի դիմաց, սակայն այս պահին տրանսֆերի վերաբերյալ որևէ կոնկրետ առաջարկ չի եղել։