«Մանչեսթեր Յունայթեդի» հարձակվող Մարկուս Ռեշֆորդը ցանկանում է կարիերան շարունակել «Բարսելոնայում»։ Ինչպես հաղորդում է Mundo Deportivo-ն, 27-ամյա ֆուտբոլիստը ներկայումս մարզվում է Իսպանիայում՝ Մարբելյայում և սպասում է իր ապագայի վերաբերյալ որոշումներին։
Սակայն նրա հնարավոր տրանսֆերը կատալոնական ակումբ կարող է խոչընդոտվել ֆինանսական սահմանափակումներով։ Աղբյուրի փոխանցմամբ՝ Հանսի Ֆլիկի գլխավորած թիմն այժմ կենտրոնացած է այլ թեկնածուների վրա, որոնց թվում են «Լիվերպուլի» Լուիս Դիասը և «Ատլետիկի» Նիկո Ուիլյամսը։
Հիշեցնենք, որ 2025 թվականի հունվարից մինչև հունիս Ռեշֆորդը վարձավճարով հանդես է եկել «Ասթոն Վիլայում», մասնակցել է 17 հանդիպման, որոնցում խփել է 4 գոլ և կատարել 6 գոլային փոխանցում։