«Լացիոն» հայտարարել է հարձակվող Պեդրո Ռոդրիգեսի հետ պայմանագրի երկարաձգման մասին։ Պայմանագիրը ուժի մեջ կլինի մինչև 2026 թվականի հունիսի 30-ը։
37-ամյա իսպանացին «Լացիոյի» կազմում հանդես է գալիս 2021 թվականից։ 2024/25 մրցաշրջանում Պեդրոն 44 խաղում խփել է 15 գոլ և կատարել 5 գոլային փոխանցում։
Transfermarkt-ը Պեդրոյի տրանսֆերային արժեքը գնահատում է 1 միլիոն եվրո։