Լաուտարո Մարտինեսը խոսել է Չեմպիոնների լիգայի եզրափակչում ՊՍԺ-ից կրած ջախջախիչ պարտության մասին (5-0)։
«Մենք պետք է էջը շրջենք և չմտածենք տեղի ունեցածի մասին։ Ես չեմ հասկանում, թե ինչպես կարող էինք բաց թողնել այսպիսի հիանալի հնարավորությունը։
Ես տխուր էի, դժվար էր հասնել պատճառների խորքին, ես հինգ-վեց օր չէի կարողանում խոսել, բայց ուզում էի ամեն ինչ բացատրել իմ սիրելիներին։ Այդ գիշեր մենք ոչինչ չէինք կարող անել։ Սա է ֆուտբոլը։ Եվ հիմա, անկախ ամեն ինչից, մենք պետք է առաջ շարժվենք։ Այլ ճանապարհ չկա, նույնիսկ եթե ամեն ինչ մնա նույնը», – ասել է արգենտինացի հարձակվողը։