Հայտնի է Քայլ Ուոքերի դիրքորոշումը «Էվերթոնի» հետաքրքրության հետ կապված

«Մանչեսթեր Սիթիի» պաշտպան Քայլ Ուոքերը մտադիր է շարունակել իր կարիերան «Էվերթոնում»։ Այս մասին հայտնել է լրագրող Էկրեմ Քոնուրը։

Աղբյուրի փոխանցմամբ՝ 35-ամյա Ուոքերի համար առաջնահերթ է մեկ տարվա պայմանագիրը Դևիդ Մոյեսի թիմի հետ։ Հաղորդվում է, որ «Էվերթոնը» բանակցություններ է սկսել պաշտպանի հետ «Միլանում» նրա վարձակալության ընթացքում։ Միաժամանակ նշվում է, որ «Ֆեներբախչեն» դեռևս մրցավազքում է Ուոքերի համար, ակումբը սպասում է ֆուտբոլիստի պատասխանին։

Ուոքերը 2024/25 մրցաշրջանի երկրորդ մասն անցկացրել է «Միլանում» վարձակալությամբ։ Նա անցկացրել է 16 խաղ։ Transfermarkt պորտալը պաշտպանի արժեքը գնահատում է վեց միլիոն եվրո։