«Մանչեսթեր Սիթիի» աջ պաշտպան Քայլ Ուոքերը կարող է տեղափոխվել «Էվերթոնով»։
«Էվերթոնի»՝ 35-ամյա ֆուտբոլիստի համար պայքարելու պատրաստակամության մասին հայտնի դարձավ մի փոքր ավելի վաղ։ Ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոյի թարմացված տեղեկությունների համաձայն՝ գլխավոր մարզիչ Դեյվիդ Մոյեսը անձամբ պնդում է աստղային վետերանի հետ պայմանագիր կնքել։
Շոտլանդացի մասնագետը Ուոքերին համարում է իր թիմի համար «իդեալական» տրանսֆերային նպատակ, և ակումբների միջև արդեն բանակցություններ են ընթանում։
«Էվերթոնը» մտադիր է առաջ անցնել «Ֆեներբահչեից» և խաղացողի համար մյուս հավակնորդներից։ Քայլ Ուոքերը «Մանչեսթեր Սիթիի» կազմում է 2017 թվականից։