«Մանչեսթեր Յունայթեդի» վինգեր Ջեյդոն Սանչոն կարող է հայտնվել Ա Սերիայում։
Sky in Italy-ի տվյալներով՝ 25-ամյա ֆուտբոլիստով հետաքրքրված է «Նապոլին»։
Հունիսի 12-ին հաղորդվում էր, որ «Ասթոն Վիլան», «Թոթենհեմը» և «Նյուքասլը» քննարկում են Սանչոյի տրանսֆերը։
Անգլիացին 2024/25 մրցաշրջանում վարձավճարով անցկացրել է «Չելսիում»։ Բոլոր մրցաշարերում անցկացրած 42 խաղում անգլիացին խփել է 5 գոլ և կատարել 10 գոլային փոխանցում։